ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Նոր գրքեր

Նոր գրքեր
27.09.2013 | 11:20

Այսօր տեղի կունենա «Արարատ» և «Պարույր Սևակ: Բարի երազս ձեզ, սիրելիներ...» գրքերի շնորհանդեսը։

Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրք-ալբոմն ընդգրկում է նկարչի՝ 1993-2013 թվականներին արված կտավները, որոնք զուգորդված են հայ և օտարազգի հեղինակների՝ Արարատ լեռան մասին քառատողերով, նկարչի կենսագրական տվյալներով: Նրա կտավներում բնության ձայնն այնքան արտահայտիչ է, որ «հայեացք մը նետելով անոնց վրայ, կարծես թէ կ’առնչուիս նկարչի ներաշխարհին հետ, ուր գիւղական անաղարտութիւնը, մաքրամաքուր զգացումներու, ապրումներու հրաշալի պատկերներ դրոշմուած են…»:
Իսկ Պարույր Սևակին նվիրված հանրագիտակում Յուրի Պետրոսյանը բանաստեղծին ներկայացնում է առօրյա կյանքում, մտերիմների շրջապատում, ուրախության ու տխրության պահերին, քնքշանք ու բարկություն արտահայտելիս: Հանրագիտակում Սևակի պոեզիայի սիրահարները նրան կճանաչեն որպես շինարարի, այգեպանի, քնքուշ հոր, սիրող այր և իսկապես մեծ մարդասերի, ամենահայի:

Գրքերը հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ